AM
10 Հունիս 2006 - 09:34 AMT

Ա-320-ի խոսակցային ինքնագրիչի վերծանումը լիարժեք պատկերացում չի տվել վթարի պատճառների մասին

Մայիսի 3-ին Սոչիի մերձակայքում հայկական Ա-320 աէրոբուսի կործանման պատճառները կարող են պարզվել միայն բոլոր ինքնագրիչների վերծանումից հետո, գտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նա նշել է, որ երկու «սեւ արկղերից» մեկի վերծանումը, որտեղ գրանցված էին անձնակազմի խոսակցությունները, լիարժեք պատկերացում չի տվել վթարի պատճառների մասին: Երկրորդ ինքնագրիչի տեղեկատվության վերծանումը, որը ֆիքսել է բորտային սարքավորումների ցուցումները, կավարտվի մոտակա երկու շաբաթներին: Աշխատանքներին մասնակցում են ռուս, հայ եւ ֆրանսիացի փորձագետները: Աէրոբուսը, որը Երեւանից Սոչի էր մեկնում, վթարի ենթարկվեց վայրէջքի գնալիս` Սեւ ծովի ափից 6 կմ հեռավորության վրա: Բոլոր 113 հոգին, որոնք ինքնաթիռում էին, զոհվեցին, հաղորդում է «Գոլոս Ռոսսիին»: