AM
10 Հունիս 2006 - 09:51 AMT

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԵԽ Նախարարների Կոմիտեի դիտարկման «Ագո»-ի խմբի հետ

Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի դիտարկման «Ագո»-ի խմբի հետ, որը գլխավորում է ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Վեգեները, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում ՀՀ ղեկավարը նշել է, որ «Ագո»-ի խմբի Հայաստան կատարած վերջին այցից անցած շրջանում երկիրը մեծ եւ կարեւոր ճանապարհ է անցել, մասնավորապես, ընդունվել է Սահմանադրության փոփոխությունների փաթեթը, եւ այսօրվա դրությամբ լուրջ աշխատանք է տարվում ընտրական օրենսդրությունը սահմանադրական փոփոխություններին ներդաշնակեցնելու ուղղությամբ: Ինչպես նշել է Ռոլանդ Վեգեները, «Ագոի» խմբի այցի նպատակն է դիտարկել ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածով նախատեսված գործընթացը: Բացի այդ, քննարկվել են նաեւ խոսքի ազատությանը, ընտրական օրենսգրքի ուղղումներին վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորել են արդար եւ ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2007 թվականին: Զրուցակիցներրը քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: