Այսօր 40 օր է լրացել Սոչիի մոտակայքում հայկական Ա-320 ինքնաթիռի կործանման օրվանից: Ա-320-ի աղետում զոհվածների ավելի քան 100 հարազատներ կմեկնեն Սոչի` ողբերգության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար: 40 օրը նշելու են հունիսի 14-ին: Չորեքշաբթի օրը Ադլերի հայկական եկեղեցում հիշատակի ժամերգություն կանցնի: Սգո միջոցառումների մասնակցիները նաեւ դուրս կգան բաց ծով ու ծաղկեպսակներ կիջեցնեն ինքնաթիռի անկման վայրում: Ապա եկեղեցու բակում քար ու խաչ կտեղադրվեն եկեղեցու բակում` որպես ինքնաթիռի աղետի զոհերի հիշատակին նվիված ապագա հուիշարձանի հիմնաքարը:
Հիշեցնենք, որ Արմավիա ընկերության Ա-320 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սոչիի օդանավակայանում բարդ եղանակային պայմաններում վայրէջք կատարելու ժամանակ: Վթարի արդյունքում մահացել են բոլոր ուղեվորները (105 մարդ- Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայի ու Վրաստանի մեկական քաղաքացի, մյուսները Հայաստանի քաղաքացիներ) եւ Անձնակազմի անդամները (ութ հոգի. երկու օդաչու, ինժեներ ու հինգ բորտուղեկցորդ):





