AM
19 Սեպտեմբեր 2006 - 13:47 AMT

Հայերը չեն կարող ազդել Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման գործընթացի վրա

Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակությունը զուտ ամերիկյան խնդիր է, ոչ հայերը, ոչ էլ ցանկացած այլ ազգ չի կարող ազդել այդ հարցի լուծման վրա: Այդ մասին սեպտեմբերի 19-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, սենատորների հիմնական հատվածը, որ քվեարկել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածության օգտին, իր դիրքը բացատրել է նրանով, որ Սպիտակ Տունն այլ թեկնածուի չի առաջարկի, եթե Հոգլանդը չհաստավի այդ պաշտոնում: «ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցով հանձնաժողովի անդամները համոզված են, որ Սպտակ Տունը պետք է փոխի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, սակայն նրանք անհանգստացած էին, որ Հայաստանն առանց դեսպանի կմնա, եթե Հոգլանդի թեկնածությունը չհաստատվի»,- հայտարարել է նա:

Կիրո Մանոյանի խոսքերով, բացառված չէ, որ ԱՄՆ Սենատի առաջիկա արձակուրդների ընթացքում, Սպիտակ Տունը, օրակարգի եւ օրենքների համաձայն, կարող է հաստատել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: «Ամեն դեպքում, դա երկրի նախագահի ներկայացուցիչն է, եւ նա պետք է հայտնի պետության ղեկավրի դիրքորոշումը, այլ ոչ թե սեփական կարծիքը»,- հայտարարել է նա: Հայ-ամերիկյան հարաբերությունները, ըստ Կիրո Մանոյանի, բավական բարձր մակարդակի վրա են: «Մեր միջեւ լուրջ խնդիրներ չկան»,- նշել է նա: Խոսելով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից` Կիրո Մանոյանը նաեւ նշեց «2007 եւ 2008 թվականների խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման թափանցիկության եւ արդարության կարեւորությունը»: «ԱՄՆ-ի կողմցի արդեն նախազգուշացում է հնչել այդ հարցով»,- հայտարարեց նա, հայտնում է Regnum-ը: