Հայաստանը պետք է պատրաստ լինի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների ցանկացած զարգացման: Այդ մասին լրագրողներին է հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի փորձերը տեղափոխել ղարաբաղյան խնդրի քննարկումները ՄԱԿ: «Մենք պետք է մշատապես պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման, քանի որ ղարաբաղյան խնդիրը կարեւորագույնն է մեզ համար եւ անմիջականորեն կապված է մեր անվտանգության եւ մեր ապագայի հետ: Ես համոզված եմ, որ Հայաստանի համապատասխան կառույցները պատրաստ են իրադարձությունների նման զարգացման»,-նշել է պաշպանության նախարարը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:





