Հոկտեմբերի երկրորդ կեսին Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը կժամանի Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ արտգործնախարարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը; Ինչպես հաղորդում են ադրբեջանական աղբյուրները հոկտեմբերի 8-10 Ռ.Սիմոնսը կլինի Ադրբեջանում, որտեղ նախատեսվում են նրա հանդիպումները Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:





