ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպմանը քննարկվել է բանակցությունների ներկա իրավիճակը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում ՎՈՒԱՄ-ի նոր նախաձեռնության համատեքստում: Զրուցակիցները անդրադարձան հնարավոր զարգացումներին եւ բանակցությունների վերսկսման հնարավորություններին: Վարդան Օսկանյանը հանդիպել է նաաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսի եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Շեյխա Հայա Ռաշեդ Ալ Խալիֆայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





