AM
5 Հոկտեմբեր 2006 - 09:45 AMT

Ռազմական փորձագետ. Բարոյական ոգին ցանկացած բանակի պարտադիր բաղադրիչն է

Վերջին 12 տարիները ցույց տվեցին, որ ռազմական ծախսերի մշտական աճը երկու երկրներում ուղեկցվել է ԶՈՒ-ի քանակական բնութագրերի բարձրաձմամբ, բարելավմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքերով, ռազմական ծախսերը, կազմելով ՀՆԱ-ի 3 տոկոսից ավելին, ծանր բեռ են երկրի բնակչության համար: «Իսկ բանակի տրամաբանորեն բավարար քանակը կազմում է բնակչության մոտ 1 տոկոսը: Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանն այդ սահմանը վաղուց են անցել: Եվրամիությունը վերջերս սկսել է խոսել սպառազինության մրցավազքի մասին Հարավային Կովկասում: Եթե հաշվի առնենք մեր երկրներում կյանքի իրական մակարդակը (ՀՆԱ պարամետրը ըստ բնակչության շնչի), ռեսուրսների սահմանափակությունը, ներուժի եւ իրականության միջեւ ճեղքվածքը, ապա դժվար չէ եզրակցություն անել նման երկարատեւ եւ տանջալից հակամարտության բանականության մասին, ավելի ճիշտ` ընդհանրապես որեւէ բանականության բացակայության մասին, դրված խնդիրների եւ տարածաշրջանի երկրների իրական կարիքների միջեւ անհամապատասխանության մասին»,-նշել է նա: Անդրադառնալով նյութատեխնիկական հագեցվածությանը, մարտական պատրաստվածությանը, ապա դրանք, ըստ հայ փորձագետի, ինչպես ցանկացած երկրում, ուղղակիորեն կախված են հատկացված բյուջետային միջոցների քանակից:

«Իսկ դրական որակական տեղաշարժը պայմանավորված է «մանկական հիվանդությունների» (անկազմակերպվածությունը, հրամանատարային կադրերի անփորձ լինելը եւ այլն) հաղթահարմանն ուղղված քայլերի հետ: Բարոյական ոգին ցանկացած բանակի պարտադիր բաղադրիչն է: Հայկական բանակի համար այդ առումով օբյետիվորեն ավելի հեշտ է, քանի որ այն չի հետապնդում որեւէ հարձակողական նպատակներ, ի տարբերություն ադրբեջանականի: Սակայն բարոյական ոգին չես գնի ոչ մի ռազմական ծախսերով, չես բարձրացնի ռազմական հիստերիայով այնպիսի փոքր եւ սահմանափակ ռեսուրսներով երկրներում, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք գտնվում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում այնքան ժամանակ, որ բավական էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեր եւ վերջանար: Մի խոսքով, ռազմական ծախսերի կտրուկ աճը տարածաշրջանում այն միջոցների անմիտ վատնումն է, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանի երկրներին բարեփոխումները շարունակելու եւ սոցիալական խնդիրները լուծելու համար: Եվ սա ռազմական գործողությունները չվերսկսելու գործնական երաշխիքների բացակայության ֆոնի վրա: Ուզում եմ հուսալ, որ «սառը ցնցուղը» Բրյուսելից կմարի հայտնի վայ-արծիվների ավյունը»,-ընդգծել է Մեհրաբյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ