Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այցելել է Ստեփանակերտ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի 24-ին Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ կայանալիք բանակցություններին ընդառաջ, նախարար Օսկանյանը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր:





