«Արմավիա» ընկերությանը պատկանող Ա-320-ի կործանմանը հանգեցրած պայթյունի եւ հրաձգության վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության կապակցությամբ Միջպետական ավիացիոն կոմիտեի Տեխնիկական հանձնաժողովը տեղակացնում է, որ իքնքնաթիռի ձայնային եւ պարամետրային ինքնագիրների ֆիքսած ինֆորմացիայի վերլուծության համաձայն, վերը նշված ինֆորմացիան ճշմարտությանը չի համապատասխանում: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օրերս «Հայկական ավիաուղիների» 42-ամյա ստաժով նախկին օդաչու Վլադիմիր Պողոսյանը հայտարարել էր, որ մայիսի 3-ին «Արմավիա» ընկերության Ա-320 օդանավի վթարը ինքնաթիռում ծավալված հանցավոր «հաշիվներ մաքրելու» հետեւանք է: Նրա պնդումների համաձայն, «չորս հեռախոսազանգ է ստացվել Ռուսաստանի քաղաքացիներից այն մասին, որ ինքնաթիռում հրաձգություն է գնում»:
«Արմավիա» ընկերության Ա-320 օդանավը կործանվեց Սեւ ծովում մայիսի լույս 3 գիշերը, երբ վայրէջքի էր գնում Սոչիի օդակայանում: Զոհվեցին ինքնաթիռի 105 ուղեւորները եւ անձնակազմի 8 անդամները:





