AM
18 Հունվար 2007 - 10:27 AMT

Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն հունվարի վերջին Սոչիում

Հունվարի վերջին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կայցելի Սոչի: Բոչառով Ռուչեյ նստավայրում Հայաստանի նախագահը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ քաղաքական եւ տնտեսական համագործակցության գերակա ուղղությունները: Մասնավորապես, կքննարկվեն փոխգործակցության հարցերը էրներգետիկայի ոլորտում, հայ-ռուսական առեւտրային շրջանառության ծավալների ավելացման հնարավորությունները, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների հարցը: Ըստ աղբյուրի, երկրները կանդրադառնան նաեւ տարածաշրջանային նշանակության հարցերին, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին: