AM
20 Փետրվար 2016 - 06:46 AMT

Փետրվարի 22-24-ը տեղումներ չեն լինի. Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում փետրվարի 20-ին շրջանների մեծ մասում, 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 22-23-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 5-7, մնացած շրջաններում՝ 2-3 աստիճանով:

Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

Երևանում փետրվարի 20-21-ը սպասվում է անձրև, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի փետրվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.90C (1978 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -15.40C (1993 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.00C