AM
1 Ապրիլ 2016 - 10:41 AMT

Քանի մարդ են սպանել Հայաստանում

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, վերջին տասնամյակի ամենաարյունալի տարին 2008-ն էր, երբ գրանցվել է 78 սպանություն և 30 սպանության փորձ, ընդհանուր առմամբ՝ 108 միջադեպ: Ամենահանգիստ տարին եղել է 2010-ը՝ 41 սպանություն և 27 սպանության փորձ (68 միջադեպ):

Վերջին հինգ տարում սպանությունների ու սպանության փորձերի թիվը որոշակի նվազման միտում է գրանցում: 2006-2010 թվականներին գրանցվել է 468 նման դեպք (տարեկան միջինը 93 դեպք): 2011-2015 թվականներին նման հանցագործությունները 405-ն են (տարեկան միջինը 81 դեպք): Սպանությունների ու սպանության փորձերի առավել վիճակագրությունն ըստ տարիների՝ ստորև բերված գծապատկերում:

100 հազար շնչի հաշվով Հայաստանում 2011-2015 թվականներին, այսպիսով, տեղի է կատարվել է 1.7 սպանություն, 2015-ին՝ 1.73 սպանություն:

Հարևան Վրաստանում, տեղի վիճակագրական ծառայության տվյալներով, 2015-ին կատարվել է 110 սպանություն (չհաշված սպանության փորձերը) կամ 2.97 սպանություն 100 հազար շնչի հաշվով: Ադրբեջանում, ըստ ՄԱԿ UNODC զեկույցի, 2013 թվականին ցուցանիշը կազմել է 2.36 սպանություն՝ 100 հազար շնչի հաշվով (ավելի թարմ հավաստի տվյալներ չկան):