ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հրամանով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել և սահմանվել է 2016-ի հունիսի 15-ը:
Դիմում-հայտերի, ինչպես նաև տեղեկանքի ձևին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով:
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակնժում բնակարանների վաճառքի կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2016-ի փետրվարի 25-ի թիվ 182-Ն որոշմամբ, ընդ որում ծրագրի շրջանակում բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:





