AM
3 Ապրիլ 2007 - 14:27 AMT

Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: ՌԴ արտգործնախարարության ղեկավարը նաեւ եղեւնի է տնկելՀուշարձանի ծառուղիում: Սերգեյ Լավրովին ուղեկցել են Ռուսաստանի եւ Հայաստանի դեսպաններ Նիկոլայ Պավլովը եւ Արմեն Սմբատյանը: