Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության կանոնադրության համաձայն նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ՀՀ ՊՆ մամլո ծառայությունում:
Ապրիլի 4-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հա֊յաս֊տանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին` ազատելով նրան ՀՀ պաշտպանության նախարարի պաշ֊տոնակատարի պարտականություններից: Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Սերժ Սարգսյանն ազատվել է Հա֊յաս֊տանի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:





