Մայրաքաղաքի Մ.Խորենացու փողոցում վերականգնվել է տրանսպորտի բնականոն երթևեկը: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը:
Ըստ այդմ, Սարի թաղը սպասարկող 9 և 21 համարի ավտոբուսային, ինչպես նաև նշված փողոցով անցնող 14 համարի միկրոավտոբուսային երթուղիները ներկայումս գործում են իրենց հաստատված (սահմանված) ուղեգծերով։
15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: ՊՊԾ գունդը զավթաց պահելու ընթացքում 2 ոստիկան է զոհվել, վիրավորվել է զինված խմբի մի քանի անդամ:
Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով:
Կարդացեք նաև՝ «Սասնա ծռերից» Խանդոյանը և Ավետիսյանը կալանավորվել են
«Սասնա ծռեր»-ին սնունդ հասցրած քաղաքացուն նույնպես պատանդ վերցնելու մեջ են մեղադրում





