AM
4 Օգոստոս 2016 - 11:19 AMT

Համացանցում Ոստիկանության անունից վիրուս է տարածվում՝ գումար հափշտակելու նպատակով

ՀՀ-ում համացանցի միջոցով նոր վիրուս է տարածում: Այս մասին հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Վիրուսի միջոցով Ոստիկանության անունից հաղորդագրություն է տարածվում՝ օգտատերերից գումար հափշտակելու նպատակով:

«Հարգելի հայրենակիցներ։ Ցանցում հայտնվել ու շատ արագ տարածվում է վիրուս: Այն նստում է Քրոմի մեջ։ Եթե չգիտեք էքսթենշնները մաքրելու ձևը՝ պարզապես ջնջեք Քրոմը ու նորից տեղադրեք: Վիրուսը կարող է գալ էլեկտրոնային նամակի ձևով: Այս դեպքում պարզապես նամակը նշեք որպես սփամ», – գրել է Մարտիրոսյանը։