AM
27 Ապրիլ 2007 - 11:05 AMT

Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը նախատեսված է հունիսի 10-ին Սանկտ-Պետերբուրգում

Հունիսի 10-ին Սանկտ-Պետերբուրգում ծրագրվում է անցկացել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այդ մասին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է Երեւանի պետական համալսարանի ուսսանողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ այնքան էլ լավատեսորեն չի տրամադրված: «Նախարարների վերջին հանդիպումն ավելի հանգիստ միջավայրում է անցել, քան նախորդը, ինչը լավատեսական հայտարարությունների առիթ տվեց»,- նշել է ՀՀ նախագահը: