AM
3 Սեպտեմբեր 2016 - 14:12 AMT

Երևանում բնական ճանապարհով քառյակ է ծնվել

27-ամյա Մաիրամ Թունյանը Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ:

Ծնվել է 2 աղջիկ, 2 տղա:

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, սա կնոջ երկրորդ ծննդաբերությունն էր, նա արդեն նաև 4 տարեկան աղջիկ ունի:

«Նորածինները բժիշկների վստահելի ձեռքերում են», – նշվում է հաղորդագրությունում: