AM
16 Սեպտեմբեր 2016 - 14:26 AMT

Բնակիչներին անհանգստացրած կրակոցներն ուսումնական են. Վտանգ չեն ներկայացնում

Սեպտեմբերի 16-ին մայրաքաղաքում գտնվող Նորքի հեռուստաշտարակին հարակից տարածքից իրականացվել են ոչ մարտական արկերով լիցքավորված թնդանոթների ուսումնական կրակոցներ, որոնք որևէ վտանգ չեն ներկայացնում:

Այս մասին տեղեկացնում էՀՀ ԱԻ նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթին ընդառաջ փորձ է ընթացել:

Կարդացեք նաև՝ Ռազմական շքերթին հրապարակ ժամանողները կզննվեն 5 հսկիչ կետում