Տնտեսական զարգացման և ներդրումներին նախարարը, գործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, մոնիտորինգի կենթարկի բիզնեսի՝ հանրային ծառայությունների միացման գործընթացը: Նոյեմբերի 10-ին կառավարության նիստում համապատասխան հանձնարարականներ է տվել վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն՝ դրանց միացման խոչընդոտների վերացման և գործընթացի պարզեցման վերաբերյալ:
«Ինչի մասին է խոսքը. մենք պետք է մեր երկրում ունենանք օնլայն ռեժիմով հնարավորություն, որպեսզի կամայական քաղաքացին, գործարարը, եթե ցանկանում է ինչ-որ կետում բիզնես ունենալ, օնլայն ռեժիմով տեղեկանա, թե այս կամ այն վայրում կա՞ հնարավորություն, ենթակառուցվածքներ բիզնես ստեղծելու համար, թե՝ ոչ: Դա վերաբերում է գազին, ջրին, էլեկտրաէներգիային և մնացած բոլոր ծառայություններին: Կադաստրին առաջարկում ենք մատակարար ենթակառուցվածքների, բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել, գուցե իրենք ևս մասնակցեն ֆինանսապես, որպեսզի այս տեղեկատվությունը հասանելի լինի»,- ասել է Կարեն Կարապետյանը, գրումէ Panorama.am-ը:
Բացի այդ, վարչապետը Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին հանձնարարել է տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հանրային ծառայությունների վերաբերյալ՝ «երկրատեղեկատվական համակարգի միջոցով տեղեկությունները պարզ եղանակով ստանալու վերաբերյալ»:





