AM
4 Հուլիս 2007 - 15:28 AMT

Ռոբերտ Քոչարյանն ու Ռենե վան դեր Լինդենը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների հարցը

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենին, հայտնում է Նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել են եվրոպական կառույցների հետ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին: Կողմերը խոսել են նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների, այդ թվում` Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության քաղաքականության համատեքստում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման հնարավորությունների մասին: