Ստեփանակերտում գտնվում են «Միջազգային եւ հումանիտար իրավունքի ու արտաքին քաղաքականության հարցեր» ամերիկյան ինստիտուտի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացնում ԼՂՀ նախագահական ընտրություններին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ԼՂՀ ԿԸՀ-ում:
Մինչ դեռ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էն Դերսիի խոսքերով, Միացյալ Նահանգների կառավարութունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն եւ այնտեղ անցկացվող նախագահական ընտրությունները: «ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները չեն մասնակցում դրանց»,- հավելել է Բաքվում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:





