«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Եվրատեսիլին ներկայացնելու համար երգ են փնտրում:
«Մենք փնտրում ենք հաղթող երգ Եվրատեսիլ 2017-ի համար: Այն չպետք է գերազանցի 3 րոպեն, կարող է լինել ցանկացած լեզվով, ցանկացած ժանրի և պետք է նախկինում հրապարակված չլինի:
Երգն անհրաժեշտ է ուղարկելով [email protected] էլ. հասցեին մինչև հունվարի 30-ը: Սպասում եմ», – գրել է երգչուհին:
43 երկիր կմասնակցի Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-2017»-ին: Մասնակիցների այդ քանակը ռեկորդային է երգի մրցույթի համար: «Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը ներկայացնելու համար «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում պայքարում էին Արծվիկը և Մարտան:
Հաղթողը որոշվել է սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ հեռուստադիտողների sms քվեարկության միջոցով:





