Հունվարի 12-ին Գործադիրի նիստում Վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձել է Ամանորի արձակուրդը կրճատելու հարցին:
Կառավարության նիստի ավարտին, դիմելով նախարարներին, վարչապետը հույս է հայտնել, թե լավ են հանգստացել, քանի որ 2017 թվականը լինելու է ավելի ծանր ու հագեցած:
«Ի դեպ, հանգստյան օրերը շատ չէի՞ն: Եկեք քննարկենք հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,- կառավարության նիստի ավարտից առաջ ասել է նա:
2016-ի դեկտեմբերին վարչապետը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը կարծիք էր հայտնել, որ նման տնտեսական իրավիճակում երկար հանգստանալը ճոխություն է:
«Բայց վստահ չեմ, որ բոլորն այդպես են մտածում»,- ասել է նա:





