Այսօր Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովի եւ Բերնար Ֆասյեի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նշենք, որ նախօրեին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով համանախագահներն արդեն հանդիպել են Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են սեպտեմբերին համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի հետ:





