AM
22 Փետրվար 2017 - 14:10 AMT

ՔԿՎ-ն հերքում է. Կյուրեղյանը հացադուլ չի հայտարարել

ՔԿՎ մամուլի ծառայությունը հերքում է այն տեղեկատվությունը, որ օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու համար դատապարտված Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել:

«Այս պահին նման բան չկա», – հայտնել են ՔԿՎ-ից, մեջբերում է Aysor.am-ը:

Ավելի վաղ, «Հիմնադիր խորհրդարանը» հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել՝ ի զորակցություն «հաց բերող» Արթուր Սարգսյանին:

2015-ին Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: