AM
27 Սեպտեմբեր 2007 - 13:32 AMT

Հայաստանը վերացրել է վիզային ռեժիմը Էստոնիայի այն քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն

Ղեկավարվելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի կառավարությունը որոշել է` փոխադարձ սկզբունքների հիման վրա, Էստոնիայի Հանրապետության դիվանագիտական անձնագիր կրող անձանց ազատել ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Նման որոշում է ընդունվել այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ Բրյուսել կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է իր էստոնացի գործընկեր Ուրմաս Պաէտի հետ: Հանդիպման ընթացքում Էստոնիայի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանել Էստոնիայի քաղաքացիների համար` նշելով, թե դա կնպաստի տնտեսական եւ զբոսաշրջային շփումների ակտիվացմանը