AM
6 Մարտ 2017 - 10:29 AMT

Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում Մարտի 8-ին դրամահավաքը պետք է բացառվի

Մարտի 8-ի կապակցությամբ Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքը բացառելու նպատակով հսկողություն կսահմանվի: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հատուկ խստացված հսկողություն սահմանել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում Մարտի 8-ի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: