AM
20 Հոկտեմբեր 2007 - 11:43 AMT

Գերմանիայի Բունդեսթագի անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին

Հոկտեմբերի 17-20-ին Հայաստանում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի «Գերմանիա – Հարավային Կովկաս» պատգամավորական խմբի պատվիրակությունը` պատգամավոր, Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության անդամ Շտեֆեն Ռայխեի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը այսօր այցելեց Մեծ Եղեռնի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետեւ խումբը այցելեց Ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացավ այնտեղ ցուցադրված նյութերին: