Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (ՌԴ), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ղարաբաղյան կարգավորման ներկա փուլը, մասնավորապես այն հարցերը, որոնց շուրջ դեռեւս պայմանավորվածություն ձեռք չի բերվել:





