AM
21 Ապրիլ 2017 - 11:41 AMT

ՊՆ աշխատակցին դատում են $65.000 շորթելու համար

ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը՝բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու նպատակով:

03.02.2017-ին Երևանի բնակչուհի Ս. Վ.-ն դիմում է ներկայացրել այն մասին, որ նախկին ընկերը` ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից Հ. Ե.-ն իրենից կատարել է առանձնապես խոշոր չափերի շորթում` իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններն ընտանիքի անդամներին հայտնելու սպառնալիքով:

Մասնավորապես, Ս. Վ.-ն իր դիմումում նշել է, որ Հ. Ե.-ն 2014թ.-ի հունվարից մինչև 2017թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում իրենից պահանջել և մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի` 32.933.500 դրամին համարժեք 65.500 դոլար գումար, ասվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Այսպիսով, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում հարուցված քրեական գործը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։