AM
8 Նոյեմբեր 2007 - 10:33 AMT

Բալթիայի երկրները պատրաստ են աջակցել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին, ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

«Հարավային Կովկասի բոլոր հակամարտությունները պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն եւ Լիտվան չի միջամտում տարածաշրջանի երկրների ներքին գործերին»,-Երեւանում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Պետրաս Վայտիեկունասը: Նրա խոսքերով, Բալթիայի երկրները, Լիտվան մասնավորապես, պատրաստ են աջակցել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին, ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Մեր դիրքորոշումը հիմնվում է միջազգային իրրավունքի սկզբունքների վրա»,-ընդգծել է Վայտիեկունասը:

Իր հերթին Վարդան Օսկանյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցից հետո կարող են առաջարկներ ներկայացվել, հնարավոր է գրավոր ձեւով: «Մենք ակնկալում ենք համանախագահներից Բաքու եւ Երեւան կատարած այցերի արդյունքների ամփոփում»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը: