AM
7 Մայիս 2017 - 10:14 AMT

Կենդանաբանական այգում շները հարձակվել են եղնիկների վրա. Երկուսը սատկել են

Մայիսի 6-ին վաղ առավոտյան շների մի խումբ ներխուժել է Երևանի կենդանաբանական այգու Եվրոպական եղնիկների ազատավանդակ և հարձակվել կենդանիների վրա։

Պատահարի արդյունքում երկու եղնիկ անկում են ապրել, մի քանիսը ստացել տարբեր չափի վնասվածքներ, հաղորդում է կենդանաբանական այգու կայքը:

Եղնիկները ստացել են անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, վնասված կենդանիների կյանքին վտանգ չի սպառնում։