AM
10 Նոյեմբեր 2007 - 10:50 AMT

ՀՀԿ-ն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի նախագահի պաշտոնում

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը այսօր անցնող 11-րդ նիստի ժամանակ առաջադրել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում: Եւ այսօր Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀԿ նախագահ: Կուսակցության նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին քվեարկել է 641 պատվիրակ, դեմ` 0, 7 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Կուսակցության 650 անդամներից քվեարկությանը մասնակցել են 648-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահական ընտրություններն անցնելու են 2008 թվականի փետրվարի 19-ին: