Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասի Հայաստան կատարած այցի շրջանակներում ստորագրվել է համագործակցության ծրագիր երկու երկրների միջեւ 2008 թվականի համար: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ նման հանդիպումները կնպաստեն երկու երկրների տնտեսական, մշակութային հարաբերությունների զարգացմանը, նաեւ խթան կհանդիսանան ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության համար:
Ընդգծելով Հայաստանի – Լիտվայի միջ- երկուստեք համագործակցության կար-որությունը, կողմերը տեսակետներ փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ:





