Մայիսի 13-ին Երևանի Հանրապետական ծննդատանը ծնված երեխաների վիճակը կայուն է, միջին ծանրության: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց Նորածնային ծառայության գծով փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը:
Ծնվել է 2 աղջիկ և մեկ տղա` 1350, 1500 և 1720 գ քաշով։
«Երեխաների որոշակի խնդիրները պահպանվում են՝ անհասության պատճառով: Աղջիկների հետ համեմատ տղայի վիճակը մի քիչ ավելի անկայուն է», – ասաց բժիշկը:
Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը Արագածոտնի մարզի բնակիչ Հերմինե Տերտերյանին շտապ տեղափոխել էին Երևան։ Նրա մոտ գրանցվել է վաղաժամ ծննդաբերություն, կատարվել է կեսարյան հատում։ Ծնված եռյակի մոտ եղել է շնչահեղձության վտանգ։
Ավելի վաղ, ՀՀ առողջապանության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ երեխաներն անհաս են ծնվել և խիստ հսկողության տակ են, շնչառության հետ կապված խնդիրներ ունեն:





