AM
6 Հուլիս 2017 - 13:48 AMT

ՀՀ-ն միանում է ՌԴ և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» համաձայնագրին

ՀՀ կառավարությունը հուլիսի 6-ի նիստումհավանություն է տվել նախագծին, որով ՀՀ-նմիանում է «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբին:

Նախագծով վավերացվում են խմբի անդամ երկրների՝ 2000 թվականի փետրվարի 11-ին ստորագրված համաձայնագրում խմբին՝ Հայաստանի միանալու հետ կապված լրացումները և փոփոխությունները:

«Պաշտպանական համակարգեր» խումբը միավորում է ՌԴ և Բելառուսի ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։ Խմբին միանալու համաձայնագիրը Հայաստանը ստորագրել է 2016-ի դեկտեմբերին:

Խմբի ստեղծման և զարգացման հիմնական նպատակն է դրամասնակիցների գիտատեխնիկական, արտադրական և ներդրումային ներուժի առավելագույն օգտագործումը ռազմական, երկակի և քաղաքացիական նշանակության արտադրանքի բարձր տեխնոլոգիական և մրցունակ նմուշների ստեղծման և արտադրման ուղղությամբ, ինչպես նաև նշված արտադրանքի գոյություն ունեցող նմուշների նորոգման և արդիականացման ուղղությամբ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) համար: