Հուլիսի 12-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատական նիստը 15 րոպեով ընդմիջվել է, քանի որ վատացել է ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը:
Նազարյանի համար շտապ օգնություն է եկել դատարան, գրում է Ա1+-ը:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվում են արտագնա` Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատել են:





