ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագրի 2017-ին նախատեսված քննությունները կանցկացվեն սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 1-ը: Քննություններին կարող է մասնակցնել անսահմանափակ թվով աշակերտ։ Մրցույթն իրականացվում է 2018-2019 ուս․ տարվա համար։
FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր սովորում են 9-12 դասարաններում կամ քոլեջի 1-3 կուրսում, ծնվել են 2000թ. փետրվարի 15-ից մինչև 2003թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և տիրապետում են անգլերենին, վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 3 ամսից ավել, համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին:
FLEX ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի, Վրաստանի, Ղասախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուկրաինայի միջնակարգ դպրոցների աշակերտների համար է: Ծրագիրը աշակերտներին տալիս է լրիվ կրթաթոշակ մեկ ուսումնական տարի (հուլիս/օգոստոսից մինչև մայիս/հունիս ամիսներ) անցկացնելու ԱՄՆ-ում` ապրելով ամերիկյան հյուրընկալող ընտանիքներում և հաճախելով ամերիկյան դպրոց:
2017թ-ին FLEX ծրագր քննություններն անց են կացվելու հետևյալ քաղաքներում։
Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը հիմնադրվել է 1992 թվականին, որի ֆինանսավորումը տրամադրում է ԱՄՆ–ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: Ծրագիրը նախաձեռնել է սենատոր Բիլ Բրեդլին ԱՄՆ-ի և Եվրասիայի երկրների միջև ամուր կապեր և երկարատև խաղաղություն ու փոխըմբռնում ստեղծելու նպատակով՝ հնարավորություն ընձեռելով այդ երկրների երիտասարդներին ուղղակի շփման միջոցով ծանոթանալու Ամերիկայի և այդ երկրի ժողովրդի հետ: Ծրագիրը օրինակ է ծառայել YES A-SMYLE ծրագրերի համար և հետագայում սկսել է իրականացվել այլ երկրներում:





