Սեպտեմբերի 9-ին և 10-ին Ջերմուկում առաջին անգամ կկազմակերպվեն թռիչքներ կամրջից (Rope Jumping). բարձրությունը՝ 85 մետր:
Միջոցառման կազմակերպիչներն անմոռանալի զգացողություններ են խոստանում.
«Պատրա՞ստ եք ստուգել ձեր նյարդերի ամրությունը և քայլ կատարել դեպի «անորոշություն»։ Մենք պատրաստ ենք ձեզ տալ անմոռանալի և աննկարագրելի զգացողություններ»:
Մեկ թռիչքի արժեքը 10.000 դրամ է:
Թռիչքները միջոցառման առաջին օրը կկայանան ժամը 10։00 -19:00-ին, իսկ ամսի 10-ին՝ ժամը 9:00 – 14:00-ը:





