AM
30 Սեպտեմբեր 2017 - 08:36 AMT

Մահացել է ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը

Սեպտեմբերի 30-ին երկարատեւ հիվանդությունից հետո, 71 տարեկանում մահացել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը։

Գորիկ Հակոբյանը ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2004 թվականի նոյեմբերի 8-ին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016թ. փետրվարի 12-ի հրամանագրերով Գորիկ Հակոբյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից, նշանակվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում։