AM
11 Հոկտեմբեր 2017 - 08:01 AMT

Ինչ միջոցառումներ են լինելու Երևանի 2799-ամյակի օրը

Երևանցիների ամենասիրված տոներից մեկը՝ մայրաքաղաքի հիմնադրման օրվան նվիրված «Էրեբունի-Երևան 2799»-ի հիմնական իրադարձությունները կանցնեն հոկտեմբերի 14-ին: Այս տարի միջոցառումները կանցնեն «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով: Միջոցառումները կանցկացվեն չորս հիմնական բաղադրիչով՝ տես, լսիր, զգա և սիրիր Երևանը:

Տոնակատարության միջոցառումների ժամանակացույցը.

08:30-09:00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով

11:00-12:00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում

11:30-17:00 ԵրևանԱՐՏ. «Մեկ կտավ Երևանիս» (Մ.Սարյանի պուրակ)

12:00-20:00 «Երևանը գեղանկարներում» ցուցահանդեսի բացում (Երևանի քաղաքապետարանի ճեմասրահ)

12:00-19:00 «Հին ու նոր Երևան» ցուցահանդես (Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից պուրակ)

12:30-13:30 «Սիրում եմ քեզ, Երևան» կավճանկարչություն (Ռուսաստանի հրապարակ, Երևանի քաղաքապետարանի դիմաց) 13:00-18:00 Մանկական տոնական ծրագրեր (Մանկական զբոսայգի)

13:00-18:30 «Մարզական Երևան» ցուցադրական ելույթներ(Ազատության հրապարակ)

14:00-19:00 «Ես և Երևանս» մանկապատանեկան տոնական համերգ (Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից պուրակ)

15:00-18:00 «Խելացի Երևան» նորարարական ցուցահանդես (Կասկադ համալիր)

14:00-20:00 Ազգային երգ ու պարի հարթակ (Հյուսիսային պողոտա)

14:30-15:30 «Իմ սերը քեզ, Երևան» փողային նվագախմբերի տոնական քայլերթ (Ազատության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ)

14:30-22:30 «Սիրով՝ Երևանիս» երիտասարդական ֆլեշմոբեր (Փոքր Կենտրոն)

15:30-17:00 Օդագնացության միջազգային փառատոնի բացում (Հանրապետության հրապարակ)

16:00-18:00 «Լսիր Երևանը» ուսանողական հարթակ (Կոմիտասի պուրակ, Կոնսերվատորիայի հարակից այգի)

16:00-19:00 Ժողովրդական արվեստի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի տոնահանդես (Էրեբունի փողոց)

16:00-20:00 «Զգա Երևանը» լուսանկարչական տաղավարներ (Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա)

16:30-18:30 Երևանի շախմատի դպրոցների սաների առաջնություն (Ազատության հրապարակի շրջագծի ճեմուղի)

17:30-18:30 Տոնական հեծանվավազք (Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մ.Մաշտոցի պողոտա, Մատենադարան) 18:00-20:00 «Սիրո Երևանը» ջազի երեկո (Շառլ Ազնավուրի հրապարակ)

18:30-24:00 «Գրքի գիշեր» տոնահանդես (Միսաք Մանուշյանի պուրակ)

18:30-20:00 Դասական երաժշտության համերգ (Կոմիտասի պուրակ, Կոնսերվատորիայի հարակից այգի)

19:00-22:00 «Արևային Երևան» համերգ («Էրեբունի» արգելոց-թանգարանի հրապարակ)

19:30-22:00 Ռոք համերգ (Ազատության հրապարակ)

20:00-22:00 «Երևան՝ սիրո քաղաք» տոնական համերգ (Կասկադ համալիր)

20:00-22:30 «Տես Երևանը» տեսահոլովակների ցուցադրում (Կարապի լիճ)

22:00-23:30 Երիտասարդական դիսկոտեկ /Ազատության հրապարակ/

22:00 Տոնական հրավառություն

Ընթերցեք նաև.«Էրեբունի-Երևան 2799»-ին նոր ծրագրեր են սպասվում. Գալա համերգ չի լինի