Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է, որ չգիտի որևէ դեպք, որ բանակում պարտադրել են զինծառայողին աղոթել։
«Ես չգիտեմ որևէ դեպք, որ բանակում հարկադրել են զինծառայողին աղոթել կամ մկրտվել։ Եթե ունեք նման դեպք, ես շատ հետևողական կպատժեմ մարդկանց, ովքեր օրենք են խախտել», – հայտարարել է Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համապատասխան հարցին, գրում է Aysor.am-ը։
Իրավապաշտպանի հարցը վերաբերում էր բանակում որոշակի խմբին՝ աթեիստներին կամ այն անձանց, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, բայց որոնց ստիպում են աղոթել։
Նախարարը նաև շարունակել է. «Ինչ վերաբերում է նրան, որ ես հրամանատարների հետ հաճախ լինում եմ Էջմիածնում, ապա ես շարունակելու եմ դա անել, որովհետև բացարձակ եմ համարում այն արժեքը, որը մեր Հայ առաքելական եկեղեցին ստեղծում է մեր արժեհամակարգում, առհասարակ»։





