AM
21 Փետրվար 2008 - 11:48 AMT

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովին

Փետրվարի 22-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Մոսկվա ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ երկրների համագործակցության հարցերը: «Գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի նախագահը կհանդիպի Վլադիմիր Պուտինի եւ Միխաիլ Սահակաշվիլու հետ»,-ասել է Սողոմոնյանը:

ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովը տեղի կունենա փետրվարի 22-ին Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի նախաձեռնությամբ: Գագաթնաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաեւ Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլին եւ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւը: