Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հոկտեմբեր-նոյեմբերի ամիսներին ադրբեջանցի ցանցահենների կողմից հարձակման եթնարկված հայկական ֆեյսբուքյան հաշիվների և էլեկտրոնային հասցեների ցանկը:
Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ հայկական հաշիվները թիրախավորելու գործընթացը ավտոմատացված բնույթ է կրում, ադրբեջանցիները դրան քիչ մարդկային ռեսուրսներ և ժամանակ են հատկացնում:
«Հայ օգտատերերի սոցցանցային հաշիվները թիրախավորելիս, ադրբեջանցի հաքերները կարծում են, որ լրջորեն ներգրավված են Հայաստանի դեմ տարվող տեղեկատվական պատերազմին: Երկրորդ՝ սա նպատակ է հետապնդում նաև օգտագործել կոտրված հաշիվները, հատկապես առաջնագծում տիրող իրավիճակի մասին ապատեղեկատվություն տարածելու համար», – ասաց մեդիափորձագետը:
Ադրբեջանցի ցանցահենները հայտարարել էին, որ մոտ 4.000 հայ օգտատիրոջ ֆեյսբուքյան հաշիվ և էլ. հասցե են կոտրել: Իրականում 1300 հաշիվ է կոտրվել:
«Facebook–ը կարգավորումներում հնարավորություն է տալիս մուտքը հաշիվ, գաղտնաբառի մուտքագրումից բացի, ևս մեկ լրացուցիչ՝ համապատասխան կոդի մուտքագրմամբ իրականացնել», – ասում է մեդիափորձագետը և առաջարկում չմոռանալ լոգինից տարբերվող գաղտնաբառեր ունենալ:





