AM
19 Դեկտեմբեր 2017 - 08:55 AMT

Դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսից տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի20-ի օրվա երկրորդ կեսից, դեկտեմբերի դեկտեմբերի 21-24-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում՝ դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-24-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: 20-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: