AM
17 Մարտ 2008 - 14:26 AMT

Երկօրյա այցով Երեւան է ժամանում ՌԴ ԱԳՆ պետքարտուղարը

Մարտի 18-ին Հայաստանում է գտնվելու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: Այցի ընթացքում նախատեսվում են Գրիգորի Կարասինի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի հետ: Այցը կտեւի երկու օր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: