AM
24 Մարտ 2008 - 08:34 AMT

Սկսվել է Հայաստանի նորընտիր նախագահի այցը Մոսկվա

Մարտի 24-ին սկսվել է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: